Գյումրիում բռնության ենթարկված աղջկան տեսակցելու էր գնացել նրա եղբայրը
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի լուսանկար ու մանրամասնել.
«Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել:
Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրեցի 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլեր կատարել
- Գյումրեցի 13-ամյա աղջիկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
- Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել