ԵԽԽՎ զեկուցողը Իսպանիային և Թուրքիային կոչ է անում քաղաքական գործիչներին ներառել կորոնավիրուսով պայմանավորված վաղաժամկետ ազատման մեջ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում լատվիացի պատգամավոր Բորիս Չիլևիչսն իր «Պե՞տք է արդյոք քաղաքական գործիչները պատասխանատվության ենթարկվեն այն հայտարարությունների համար, որոնք արվել են իրենց մանդատների իրականացման ընթացքում» զեկույցում կոչ է անում Իսպանիային և Թուրքիային՝ բանտարկված քաղաքական գործիչներին ներառել վաղաժամկետ ազատման մեջ՝ պայմանավորված կորոնավիրուսի սպառնալիքի հետ՝ գերբնակեցված բանտերում:
«Ես ողջունում եմ շատ երկրներում ձեռնարկված միջոցները՝ բանտից ազատ արձակել բռնությամբ չզուգորդված հանցանք կատարած բանտարկյալներին, որոնք սպառնալիք չեն ներկայացնում հասարակության համար կամ նրանց նկատմամբ կիրառել կալանքի հետ չկապված խափանման միջոց: Սա ճիշտ քայլ է անելու համար՝ ի դեմս սպառնալիքների, որ առաջացրել է «Կորոնավիրուսը» բանտերում», - ասում է զեկուցողը։
Զեկուցողը նշում է, որ քաղաքական ծագմամբ բանտարկյալները, ինչպիսին են կատալոնացի քաղաքական գործիչները, որոնք դատապարտվել են 2017 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հակասահմանադրական հանրաքվեում իրենց դերի համար, կամ թուրք խորհրդարանականները, քաղաքապետերը և այլ քաղաքական գործիչներ, որոնք բանտարկված են իրենց մանդատի իրականացման ընթացքում արված ելույթների համար, անպայման պետք է օգտվեն այսպիսի միջոցառումներից:
«Անցյալ տարվա փետրվարին Իսպանիա կատարած փաստահավաք այցի ընթացքում անձամբ հանդիպել եմ կատալոնացի գործընկերներին, ես լիովին համոզված եմ, որ այդ կանայք և տղամարդիկ որևէ մեկին սպառնալիք չեն ներկայացնում: Նրանց կալանքի փաստը մտահոգություն է առաջացնում, բայց COVID-19 ճգնաժամն անպայման պետք է խթանի նրանց ազատ արձակումը: Նույնը վերաբերում է նաև բանտարկված թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչներին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության դերակատարներին»,-ասում է Բորիս Չիլևիչսը:
Ինչպես ասվում է ԵԽԽՎ կայքում, Բորիս Չիլևիչսը նաև հուշագիր է ներկայացրել այս թեմայի վերաբերյալ, և լսումներ է անցկացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեք նախկին դատավորների հետ՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ին Բեռլինում անցկացված Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին