Երևանի ավագանու իշխանական անդամը ծաղրում է Թբիլիսիի քաղաքային իշխանությունների գործողությունները
Հարևան երկիրի մայրաքաղաքի փողոցներում իրականցվող ախտահանման աշխատանքները կարծես նահնարմար վիճակում են դրել Երևանի ավագանու իշխանական անդամին։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարն ու գրել. «Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ Վրաստանում կորոնավիրուսի հքաստատված դեպքերի ցածր թիվը նաև երջանիկ պատահականության արդյունք էր որակել։
Ի դեպ, ավելի վաղ հարևան երկրում ախտահանման աշխատանքներ էին իրականացվել նաև չգործող կրթական հաստատություններում, իսկ տրանսպորտի ախտահանման աշխատանքները սկսել էին դեռ այն ժամանակ, երբ Երևանի Մետրոպոլիտենի գնացքներում թաց լաթով էին որոշել ազատվել կորոնավիրուսից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան