Թեհմինա Վարդանյան. Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք
Երևանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Ծանոթացեք. Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում...
Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Հո սենց ծավալով աշխատանքներ չենք անի: Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա: Համ էլ քաղաքապետը մի անգամ արդեն ուղերձ ա հղել ու ասել` որը որից հետո ա: Չեմ հասկանում` էլ ի՞նչ անի էդ մարդը: Հո չի՞ աշխատի: Շատ անշնորհակալ ենք է, շաաատ: Չենք գնահատում քաղաքի պաշտպանության պետի ջանքերը:
Իսկ եթե ավելի լուրջ, ամոթ ու ևս մեկ անգամ ամոթ, եթե դեռ էդպիսի հատկություն ունեք: Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք: Չնայած «ՀՀ հպարտ քաղաքացի» եզրույթը կա ու կա, որը պատեհ անպատեհ օգտագործելով, թոզ փչելով ման եք գալիս:
Հ.Գ. Երևի կինո նայելը թողնեմ, անցնեմ ֆուտբոլ նայելու»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանեք աղբահանողներին
- Դիմակները, ձեռնոցները պետք է նետել փակ աղբամանի մեջ
- Մոտավորապես ե՞րբ կունենանք աղբի վերամշակման մոդել. Գորգիսյան
- Աղբահանությունը «նույնն» է նաև վարակի տարածման դեպքում
- Ինչպես աղբը նետել օգտագործված դիմակները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան