Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն COVID-19- ի պատճառով. Գազետա.ռու
«Իտալիայում 28-ամյա բուժեղբայր Անտոնիո դե Պաչեն սպանել է իր 27-ամյա ընկերուհուն՝ Լորենա Քուարանտային ՝ որոշելով, որ վերջինս իրեն վարակել է կորոնավիրուսով»,- ըստ Գազետա.ռու-ի գրում է Daily Mail- ը:
Մարտի 31-ին Սիցիլիայում գտնվող Մեսինա քաղաքի իր տանը երիտասարդը հարձակվել է համակեցությամբ ապրող ընկերուհու վրա և խեղդամահ արել նրան, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել: Քիչ անց նա ինքն է զանգահարել ոստիկանություն և հաղորդել կատարվածի մասին: Դեպքի վայր ժամանած իրավապահները անմիջապես հոսպիտալացրել են դե Պաչեին, որը փրկվել է:
Երբ բուժեղբայրն իրեն ավելի լավ էր զգացել, քննիչներին ասել է, որ սպանել է Լորենային, քանի որ նա իրեն կորոնավիրուսով է վարակել:
Տղան պատմել է, որ ինքն ու աղջիկն աշխատում են Սիցիլիայի նույն կլինիկայում ՝ օգնելով պայքարել համաճարակի դեմ և անընդհատ շփվել են հիվանդների հետ :
Ինքը`դե Պաչը, բուժեղբայր էր, իսկ Լորան բժիշկի մասնագիտություն էր ուսանում և պրակտիկա էր անցնում այս բժշկական հաստատությունում:
Ըստ The Sun հրատարակչության, կորոնավիրուսի թեստերը ինչպես կասկածյալի, այնպես էլ նրա զոհի մոտ բացասական արդյունք են տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան