
Իրանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2715 նոր դեպք. Ria.ru
Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 53,183-ի, մահացել է 3,294 մարդ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրի խոսքը։
«IRINN» հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ անցած օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության 2715 նոր դեպք, մահացել է 134 մարդ։
Նոր կորոնավիրուսային հիվանդությունը բռնկվել է 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է աշխարհի շատ երկրներում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես համաճարակ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին վարակվել է կորոնավիրուսով․ Irna
- Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը 3036 է. Gazeta.ru
- Իրանը վտանգավոր է համարում Իրաքում ԱՄՆ-ի ներկայիս ռազմական գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին