Իսպանիայում 100-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից. «ՏԱՍՍ»
Իսպանիայի Աստուրիաս շրջանում կորոնավիրուսով վարակված 100-ամյա կինը բուժվել է, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով մարզային առողջապահության վարչության «Թվիթերի» էջին։
«Այսօր մենք շատ ուրախ ենք։ Հոսպիտալից դուրս է գրվել 100-ամյա հիվանդ, որն ունեցել է COVID-19»,- հավելել են տեղական իշխանությունները:
Իսպանիայում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է հունվարի 31-ին։ Ընդհանուր առմամբ, թագավորությունում հայտնաբերվել է գրեթե 118 հազար հիվանդ, մահացել է 10 935 մարդ: Այսպիսով, Իսպանիայում վարակվածների թիվը գերազանցել է Չինաստանում և Իտալիայում հայտնաբերված դեպքերի քանակին։