03.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 736 դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 736-ի։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի տվյալներով վարակվածների թիվը կազմում էր 663։ Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, առողջացումով դուրս գրվածների թիվն ավելացել է 10-ով՝ կազմելով 43։ Մահվան դեպքերը երեկ հասան յոթի։ Բոլոր պացիենտներն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Երեկ 10 առողջացած մարդ դուրս է գրվել
- ԱՆ. «Նորք» ինֆեկցիոնում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան նոր դեպք
- Կորոնավիրուսով վեցերորդ հիվանդն է մահացել «Նորք»-ում
- 02.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա