ԱՆ խնդրանքով Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ կորոնավիրուս համավարակի դեմ պայքարում
Առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։
ՀԲ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ։
Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ։
Համաշխարհային բանկի տրամադրած նեղ մասնագիտական փորձագիտության շնորհիվ կատարվել է շուկայի արագ վերլուծություն՝ բուժսարքավորումների գլոբալ առաջարկի խիստ կրճատման և աճող գների պայմաններում «արժեք փողի դիմաց» սկզբունքն ապահովելու նպատակով։
Արդյունքում Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար։
Նշվում է, որ Համաշխարհային բանկի խումբը գործողության մեջ է դնում 14 միլիարդ դոլար արժողությամբ արագ արձագանքման փաթեթ՝ զարգացող երկրներում COVID-19-ի նկատմամբ հակազդումն ուժեղացնելու և վերականգնման փուլի հասնելու ընթացքը կրճատելու նպատակով։ Անմիջական հակազդումը ներառում է ֆինանսավորում, քաղաքականության մասով խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն, որը երկրներին կօգնի հաղթահարել համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին