ՄԻՊ. Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր։
Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր:
Պաշտպանը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշների համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով։
Հարակից հրապարակումներ`
- ՇՄ նախարարության պարզաբանումը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումների օրինագծի վերաբերյալ
- Դունյա Միյատովիչ․Ցավոք, որոշ կառավարություններ օգտագործում են այս հրամայականը որպես պատրվակ
- «Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանի կառավարությունը խախտում է թափանցիկության սկզբունքը
- Շուշան Դոյդոյան. Կառավարությունն ընդունեց մի նախագիծ, որն արժանացել է քաղհասարակության խիստ քննադատությանը
- Աշոտ Մելիքյան. Պատշաճ վերահսկողություն չեն կարողանում իրականացնել, տեղեկատվության ազատությունն են սահմանափակում
- Շուշան Դոյդոյան. Պատեհապաշտական ու ավելորդ եմ համարում նախարարության օրենսդրական նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան