«Ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել ինչպես և ինչով են այս ծանր օրերին ապրում Փելեշյանը, Չեքիջյանը, Մանսուրյանը»
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Որքան հասկացա, կորոնավիրուսային էս թրենդի մեջ բոլորը սկսել են փնտրել Երևանի քաղաքապետին:
Ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա, կամ բանակի քեֆը, այլ որ միլիոնուկեսանոց մայրաքաղաքի գլուխը պարզապես չի կարա անհայտ կորած համարվի, կամ «վդրուգ» դառնա անորսալի Ջոն:
Առավոտից ես էլ եմ փնտրում քաղաքապետ Հայկին ու մի թեթև «սպրավոչկա» եմ ուզում իրենից ստանալ մի շատ նուրբ հարցի վերաբերյալ:
էն որ մենք մեր հանճարեղ մարդկաց սիրում ենք հետմահու, որ ամեն մեկս նստի ու լալահառաչ հուշեր պատմի՝ դա ազգային-գենետիկ բզիկ է: Բայց հիմա մի լուրջ հարց քաղաքապետին, որից ձեն-ձուն չկա: Էս ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել ինչպես և ինչով են այս ծանր օրերին ապրում մեր մեծագույն Մաեստրոները` Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը:
Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել և տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք: Չեք արել, ոչ մեկդ, ոչ մի անգամ:
Ես հասկանում եմ, որ ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է տարատեսակ, այդ թվում` անոմալ ֆոբիաներ ունենալը. օրինակ` տանը նստած` ձեռքերը ստախանովյան էնտուզիազմով վայրկյանը մեկ լվանալն ու վախից գործի չգնալը: Բայց չհետաքրքրվել, թե ինչպե՞ս են ապրում և ինչի՞ կարիք ունեն այս երեք հանճարեղ ու տարեց մարդիկ, դա, կներեք, անբարոյականություն է:
Հետգրություն. հուսով եմ, որ էս գրությանս տակ չեմ տեսնի իշխանական ֆեյք ֆաբրիկայի զոմբիներին` նույն ռեպերտուարով ու նույն բառամթերքով: Էդ ձեր ֆեյքա-քֆուրային կանտորան կարանտինի մեջ չի՞. մի հատ հեսա պարետից ճշտեմ:
Իսկ ասածս մտահոգություն է, ասածս ահազանգ է, ու ինչքան էլ հիմա քսի տված ֆեյք դրուժիննիկներով ու «սեքընդ հենդ» բառամթերքով էջիս տակ բուն դնեք, դրանից ձեր տիեզերական իդիոտիզմը չի նվազելու:
Մի մոռացեք այդ երեք հանճարեղ մարդկանց. նրանք մեր խիղճն են, մեր պատմությունն ու մեր հիշողությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացին առավոտից չի կարողանում կապվել Երևանի քաղաքապետարանի թեժ գծին
- Երևանի ավագանու իշխանական անդամը ծաղրում է Թբիլիսիի քաղաքային իշխանությունների գործողությունները
- Թեհմինա Վարդանյան. Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք
- Մարությանը որոշել է ավագանու նիստն անցկացնել դահլիճից դուրս
- Կորոնավիրուս, իսկ 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետն արձակուրդում էր
- Խոսնակ. Հայկ Մարությանը Երևանում է