«Ես պարզապես ապրում եմ կողքովս անցնող կյանքը». աշխարհի ամենատարեց մարդը 112 տարեկան է
Բրիտանացի Ռոբերտ Ուայթոնը, ով մարտի 29-ին դարձել է 112 տարեկան, հայտնվել է «Գինեսի» գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց բնակիչ, գրում է «CNN»-ը։
Ուայթոնից առաջ այս տիտղոսը չինացի Չիտեսու Ուաթանաբինն էր, ով ծնվել է 1907 թվականի մարտի 5-ին, և մահացել 2020 թվականի փետրվարի 23-ին՝ գրեթե 113 տարեկանում (112 տարեկան և 355 оրական):
Ըստ ավանդույթի, տիտղոս հանձնողները անձամբ են հանդիպում ռեկորդակրի հետ, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով Ուայթոնն իր վկայականը ստացել է հեռակա կարգով, այն տանը, որտեղ բնակվում է:
Խոսելով իր մասին, Ուայթոնն ասել է՝ ինքը սովորական մահկանացու է, ում վիճակվել է փոքր-ինչ երկար ապրել։
«Ես երբեք չեմ եղել մեկը, ով ասել է, թե ուզում է բարձրանալ Էվերեստը կամ նավարկել ամբողջ աշխարհով։ Ես պարզապես ապրում եմ կողքովս անցնող կյանքը»,- ասել է նա:
Ուայթոնը ծնվել է Յորքշիրում, նա ընտանիքի յոթ երեխաներից մեկն է: 16 տարեկանում դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է ինժեներական համալսարան։ Այնուհետև տեղափոխվել է Թայվան, որտեղ երկու տարի սովորելուց հետո սկսել է դասավանդել միսիոներական դպրոցում:
1937 թվականին նա ամուսնացել է Ագնես անունով մի կնոջ հետ, ով ևս ուսուցիչ էր: Նրանց առաջին երեխան ծնվել է Թայվանում, բայց երկու տարի անց նրանք մեկնել են Մեծ Բրիտանիա: Այնուհետև Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման ժամանակ Ուայթոնների ընտանիքը մեկնել է Կանադա, ապա ԱՄՆ։ Այդ ժամանակահատվածում Ուայթոնը աշխատանքի է անցնել ինքնաթիռաշինական գործարանում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զույգը ևս երկու երեխա է ունենցել, ապա 1945 թվականին վերադարձել Մեծ Բրիտանիա։ Հետագայում Ուայթոնը դասավանդել է Լոնդոնի համալսարաններից մեկում:
1995 թվականին մահանցել է նրա կինը՝ Ագնեսը։
10 թոռների պապը և 25 երեխաների պապի հայրն ասել է. «Երբ երիտասարդ ես, չես մտածում ծերանալու մասին: Սա ինձ համար նոր ռեկորդ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան