Վրացական արտադրության բժշկական դիմակները վաճառքի կհանվեն հաջորդ շաբաթ
Վրաստանում արտադրված բժշկական դիմակները կհայտնվեն վաճառքում հաջորդ շաբաթվանից: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Այսօրվա դրությամբ, Վրաստանում ամբողջ երկրի մասշտաբով ինը ձեռնարկություն դիմակներ է կարում: Նրանք վերապատրաստվել են այն բանից հետո, երբ Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, և վարակվածների թիվը սկսեց աճել:
«Հաջորդ շաբաթվանից սկսած մենք կկարողանանք որոշակի թվով դիմակներ հասցնել դեղատան ցանցեր, և բնակչությունը կունենա հնարավորություն դրանք գնելու», – ասել է Թուրնավան «Պալիտրա» հեռուստաալիքի եթերում:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ այդ դիմակների գինը մատչելի կլինի բնակչության համար:
Բացի այդ, ըստ Թուրնավայի, Վրաստանն արդեն արտադրում է բավարար քանակությամբ ախտահանող նյութեր, և այլևս պակաս չկա:
«Ախտահանիչ լուծույթը այլևս դեֆիցիտում չէ, և շատ կազմակերպություններ կարող են պարբերաբար ախտահանում անցկացնել», – ասել է նա:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ իշխանությունները գործարաններին օգնել են վերապատրաստվել և ձեռք բերել արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ վիրուսից պաշտպանիչ միջոցների պակասը լրացվում է ոչ միայն տեղական արտադրությամբ, այլև ներմուծվածով:
Նոր կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 148-ի, և մասնագետները կանխատեսում են դեպքերի թվի ամենօրյա աճ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվն աճել է մինչև 148, որից 27-ը ապաքինվել են
- ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում
- Ֆրանսիայում ԱՄՆ-ին մեղադրում են Չինաստանից պատվիրված դիմակներ գնելու մեջ
- Վրաստանում նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ․ Ալիք Մեդիա
- Վրաստանում բժշկական ապրանքի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից
- Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր հիվանդը
- Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են
- Դիմակները, ձեռնոցները պետք է նետել փակ աղբամանի մեջ
- Համընդհանուր կարանտին՝ Վրաստանում
- Ախալքալաքը կստանա 5000 բժշկական դիմակ, ձեռնոց և խալաթ
- Գ.Գևորգյան. Բժշկական դիմակների համաշխարհային գները կտրուկ բարձրացել են
- Աղբի նոր տեսակ փողոցներում՝ օգտագործած դիմակ ու ձեռնոց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին