«ՕՊԵԿ+» հանդիպումը կարող է հաջորդ շաբաթ անցկացվել
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը պատրաստվում է «ՕՊԵԿ+» ձևաչափով բանակցություններ վարել, որը կարող է տեղի ունենալ գալիք շաբաթվա ընթացքում, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով նախապատրաստական գործընթացին մասնակցող իր աղբյուրին։
«Հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ: Այս հարցով մենք սկսել ենք բանակցել երկրների հետ », -ասել է աղբյուրը: Նա նշել է, որ նախաձեռնողը Սաուդյան Արաբիան է:Ծ
Նշվում է, որ «ՕՊԵԿ+» հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, տեսազանգի միջոցով։՛
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ զրույցի ժամանակ կոչ էր արել երկրներին միասին պայքարել նավթային ճգնաժամի դեմ ՝ նավթի արդյունահանումը կրճատելով օրական 10 միլիոն բարելով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին