Տնտեսություն 14:11 03/04/2020 Հայաստան

Աջակցության ծրագրի առաջին շահառուները հաջորդ շաբաթ արդեն բանկերից վարկեր կստանան. նախարար

«Իրավիճակն իրոք սովորական չէ, այն արտակարգ է բոլորի համար։ Մենք հուսով ենք, որ մասնավոր հատվածում թե վարձակալը և թե վարձատուն փոխադարձաբար հաշվի կառնեն կրած կորուստներն ու հնարավորությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակում իրենց գործունեությունը դադարեցրած բայց կազմակերպության տարածքի համար վարձավճարներ մուծող տնտեսվարողների խնդիրներին։

Խաչատրյանը նշեց, որ կառավարությունն այս հարցին չի կարող միջամտել, սակայն կոչ է արել, որ բոլոր այն դեպքերում, երբ վարձատում տեսնում է՝ վարձակալի վիճակը թույլ չի տա ամբողջ ծավալով կատարել վճարումներ, պետք է համաձայնության գալ և գտնել ոսկե միջինը։

Դիտարկմանը, թե կորոնավիրուսային համաճարակը կարող է տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունենալ, և 2020-ին տնտեսական աճը կարող է լինել 0.7%, ինչպես նաև կարող են նվազել ներկրման և արտահանման ծավալները, Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերները,  Խաչատրյանն արձագանքեց՝ թվարկված երևույթները ճիշտ են։

«Բնական է, որ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը առերեսվել է խնդիրների, և պետք է սպասել դեպի Հայաստան տրանսֆերների կրճատման։ Բնականաբար, արտահանողներն էլ դժվարություններ են կրում, ներքին շուկայում գործող կազմակերպություններն էլ։ Բայց, մենք կարող ենք արտադրել, մենք կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որն աճում է բարձր տեմպերով։ Այո, էական կրճատվելու է տնտեսական արդյունքը, բայց  չնայած 2020 թվականի դժվարություններին, մենք արագ կվերականգնենք մեր տնտեսական պոտենցիալն ու ակտիվությունը»,- նշեց Խաչատրյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարելու դեպքում փոխվեն քաղաքացիներին տրամադրվող աջակցության չափերը, Խաչատրյանը պատասխանեց՝ հնարավոր է, որ փոփոխվեն, բայց ոչ թե համավարակի տևողության կամ պայքարի տևողությամբ պայմանավորված, այլ ընդհանրապես։

«Մենք նախընտրել ենք, որ աջակցությունը հասանելի դառնա որքան հնարավոր է արագ, չի բացառվում, որ որոշ դեպքերում ունեցել ենք որոշումներ, որոնք վերանայման կարիք ունեն։ Մենք զուգահեռաբար ստանում ենք հարցումներ, որոնք ցույց են տալիս՝ որտեղ պետք է սահմանափակումներ մտցնելուց զգույշ լինեինք։ Հիմա մենք ասում ենք՝ օգնում ենք նրանց, ովքեր չեն ունեցել ժամկետանց հարկային կամ վարկային պարտավորություններ, բայց երբ այդ դիմումատուների քանակը կսպառվի, մենք կտեսնենք, որ առկա են ֆինանսական միջոցներ նաև այլ մարդկանց հասցեական աջակցություն տրամադրելու համար, ապա մենք դա կանենք»,- տեղեկացրեց Խաչատրյանը։

Նախարարը նշեց նաև, որ աջակցության ծրագրի առաջին շահառուները հաջորդ շաբաթ բանկերից վարկեր կստանան։

«Գումարները կհասնեն այն կազմակերպություններին, որոնք հաստատել են իրենց համապատասխանությունը սահմանված կարգապահական պահանջների (վարկերի և հարկերի մարման կարգապահություն)։ Գյուղատնտեսական վարկերի հարցում մի փոքր տեխնիկական խնդիր ունենք, քանի որ արտակարգ դրության պահանջներով պայմանավորված առևտրային բանկերի որոշ մասնաճյուղեր այս օրերին սպասարկում չեն իրականացնում, բայց հայտեր ընդունում են։ Այսինքն՝ նրանք կարող են ընդունել առկա հայտերը, կքննարկեն դրանք, և երբ սկսեն ամբողջ ծավալով գործել, նաև էդ վարկային ռեսուրսները հասանելի կդառնան շահառուներին»,- մանրամասնեց Խաչատրյանը։

Նա շեշտեց, որ հաջորդ շաբաթ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց հաշվի վրա կտեսնեն կառավարության կողմից հատկացված միջոցներ։

Հարցին, թե ինչպիսի ազդեցություն և հետևանք կունենա խանութների գործունեության արգելքը, երբ օնլայն տարբերակով շատ խանութներ առևտուր են կազմակերպում, իսկ մյուսները չգիտեն՝ ինչպես վարվել, Խաչատրյանը պատասխանեց՝ խանութ նշանակում է առանձնացված տարածք, որտեղ առկա է սպասասրահ և մարդիկ ֆիզիկական շփման մեջ են. «Դնելով արգելքը՝ մենք նկատի ենք ունեցել, որ գնորդը չի կարող ֆիզիկապես ներկա լինել այդ տարածքում։ Իսկ էլեկտրոնային տարբերակով առևտուր իրականացնել մենք թույլ ենք տվել՝ հաշվի առնելով, որ այդտեղ սպասարկումը մարդկանց առողջությանը չի սպառնում։ Էլեկտրոնային առևտրի սպասարկումը կարող է իրականացվել խանութների պահեստներից, խանութի սրահից, որի դռները հասարակության համար փակ են։  Եկեք հստակեցնենք՝ առցանց առևտուրը չի արգելվում»։

Դիտարկմանը, որ պարենային ապրանքների գները բարձրացել են, օրինակ, հնդկաձավարը 250-ից դարձել է 750 դրամ, իսկ ոսպինը՝ 450-ից՝ 700, Խաչատրյանն արձագանքեց՝ դա կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով։

«Մեր ապրանքների հիմնական մասը ներկրվում է Իրանից կամ ՌԴ-ից, և վերջին ժամանակներում այդ առումով կան դժվարություններ։ Չնայած դրան, առ այսօր կանոնավոր կերպով կատարվում են փոխադրումները։ Ինչ վերաբերում է հնդկաձավարին, ապա եղել է պարզաբանում, որ հնդկաձավարի գները Ռուսաստանում սկսել էին բարձրանալ կորոնավիրուսի ազդեցությունից առաջ և դա պայմանավորված է շուկայով։

Այս հունվարի նախորդի համեմատ հնդկաձավարի գինը կրկնակի բարձրացել է։ Հնարավոր են որոշ ապրանքների գների փոփոխություններ, բայց մենք հույս ունենք, որ մեր տնտեսվարողներն այնպես կկազմակերպեն իրենց աշխատանքը, որ դա սպառողների համար հարմար լինի և գների բարձրացում չլինի։ Իսկ եթե առանձին տնտեսվարող սուբյեկտներ չարաշահեն իրավիճակը, կլինի համապատասխան արձագանք»,- նշեց Խաչատրյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am
19:57
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի  ադրբեջանական բանտում կրած զրկանքներին  անդրադարձել է  BBC-ին։ Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են պահպանել առևտրատնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները որոշել են շարունակել պետական...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատակիցը հայտնաբերել է դատապարտյալի դի
   Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում ՔՊ-ն նիստ է անցկացրել
Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Էդգար Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Արմենի Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
18:24
1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրում է․ «1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025...
Աղբյուր` Panorama.am
18:11
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը գրում է․ «Հարգելի գործընկերներ, քանի որ   Երևանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար. Վարդան Օսկանյան
«Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հայաստանի շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լույս աշխարհ է եկել Արթուր Վանեցյանի թոռնիկը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել։ Երեխային անվանակոչել են Վանեցյանի կնոջ՝ Նոնայի պատվին։ Նորաթուխ տատիկն ինսթագրամի իր էջի...
Աղբյուր` Panorama.am
17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am
16:56
ՔԿ նախագահն ՌԴ դեսպանին հիշեցրել է դեռևս չկատարված քննչական պահանջների մասին
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՔԿ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Օկամպո. Ալիևի ցուցադրական դատավարությունները կրկնում են ընդդիմությանը ճնշելու Ստալինի մարտավարությունը
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերակենդանացրել է Իոսիֆ Ստալինի ամենասարսափելի գործիքներից մեկը՝ ցուցադրական դատավարությունը: Ճիշտ այնպես,...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 17-ին, ժամը 14։08-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:57
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվեց տնային կալանք. «Գնամ Եռաբլուր, ի՞նչ ասեմ որդուս...հորդ դատեցին»
Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}