Քաղաքացին առավոտից չի կարողանում կապվել Երևանի քաղաքապետարանի թեժ գծին
Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Զարգարյանը գրել է. «Ոչ այդքան հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, առավոտից անհնար է կապվել Ձեր թեժ գծին (զանգը միանգամից անջատվում է)։ Դիմումի ընթացքի մասին տեղեկանալու համար Ձեր կողմից տրամադրված մյուս հեռախոսահամարները նույնպես չեն գործում․․
Հետաքրքիր ա ստացվում․ Դուք այս օրերին չեք աշխատում, բայց նույն ժամանակահատվածում Ձեր դիմումների հիման վրա ԴԱՀԿ-ն շարունակում է բռնագանձումներ իրականացնել (քերենք, քերենք մինչև վերջ․․)
Եվս մի հետաքրքիր փաստ․ Դուք այս օրերին չեք աշխատում (իրականում չեմ կարծում, թե տեխնիկապես անհնար է ԳՈՆԵ զանգերին պատասխանել տանից․․այնպես, ինչպես շատերս ենք այս օրերին աշխատում տանից), բայց վստահաբար վճարվելու եք, չէ՞ այն պետբյուջեից, որի միջոցները գոյանում են իմ և ինձ նման հազարավոր քաղաքացիների վճարած հարկերից․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու իշխանական անդամը ծաղրում է Թբիլիսիի քաղաքային իշխանությունների գործողությունները
- Թեհմինա Վարդանյան. Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք
- Երբ կարանտինը Աթոյան փողոցում կյանքեր փրկեց, իսկ քաղաքապետարանն անգործություն ցուցաբերեց
- Պաշտպանեք աղբահանողներին
- Մարությանը որոշել է ավագանու նիստն անցկացնել դահլիճից դուրս
- Խոսնակ. Հայկ Մարությանը Երևանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան