Օգնություն կտրամադրվի փախստական 48 մարզիկներին.ՄՕԿ
ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովը հայտնել է, որ բոլոր մարզիկ -մարզուհիներն իրենց ուշադրության կենտրոնում են նույնիսկ բացառիկ իրավիճակներում, այս ասին գրում է ՀԱՕԿ-ը:
Նշվում է որ «Օլիմպիական համերաշխություն» ծրագիրը ստեղծվել է ավելի քան 50 տարի առաջ։ Նպատակը ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելն է։
Ըստ աղբյուրի, օգնություն կտրամադրվի փախստական 48 մարզիկներին: Նրանք հավակնում են ՄՕԿ-ի թիմի կազմում մասնակցել «Տոկիո-2020» -ին։
2013-2016 թթ., քառամյա փուլի ընթացքում, «Օլիմպիական համերաշխությունը» ԱՕԿ-ներին աջակցել է 12 հազար միջոցառումների համար: 2000 մարզիկ ստացել է կրթաթոշակ, կազմակերպվել է 1500 վերապատրաստման դասընթաց և իրականացվել է 750 նախաձեռնություն՝ օլիմպիական արժեքների տարածման համար։
2016թ. Ռիո դե Ժանեյրոյի խաղերում օլիմպիական կրթաթոշակի արժանացած մարզիկները նվաճել են 101 մեդալ (33 ոսկե, 26 արծաթե և 42 բրոնզե)։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները