ԱՄՆ-ն մեղադրվում է Գերմանիայի համար նախատեսված 200 հազար դիմակը յուրացնելու մեջ. Գազետա.ռու
Գերմանիան կմնա առանց 200 հազար շնչադիմակների, որոնք գերմանական ոստիկանության համար պատվիրվել էր Չինաստանում, քանի որ դրանք առգրավվել են Բանգկոկում և ուղարկվել են Միացյալ Նահանգներ: Ըստ Գազետա.ռու-ի, այդ մասին գրել է Tagesspiegel-ը՝ վկայակոչելով Բեռլինի ներքին գործերի Սենատի ներկայացուցիչ Անդրեաս Գայզելին:
Նա պնդում է, որ դիմակների խմբաքանակը առգրավել է Միացյալ Նահանգները: «Մենք սա համարում ենք ժամանակակից ծովահենության ակտ», - հավելել է սենատորը:
Գայզելն ասել է՝ անդրատլանտյան գործընկերները չպետք է թույլ տան, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ աշխատեն «Վայրի Արևմուտքի մեթոդներով»:
Նա կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պահպանել միջազգային կանոնները, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը համերաշխ լինի մյուսների հետ:
Հրապարակման համաձայն, Բեռլինի պատվերով դիմակները պատրաստվել են Չինաստանում գործող ամերիկյան ընկերության գործարանում: Ապրանքը պետք է բեռնաթափվեր Բանգկոկի օդանավակայանում և օդային առաքումով հասցվեր Գերմանիա: Սակայն դրանք առգրավվել և Բանգկոկից ուղարկվել են Միացյալ Նահանգներ:
Սպիտակ տունը հերքում է ներգրավվածությունը շնչադիմակների ապօրինի բռնագրավմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան