Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում հասել է 85,778 մարդ, մահացել է 1.158-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 6082 դեպք, մեկ օրում մահացությունների թիվը կազմել է 141:
Ռոբերտ Քոհի ինստիտուտը, որը Առողջապահության նախարարության կազմում է, վարում է վիճակագրություն երկրում դեպքերի մակարդակի վերաբերյալ, նրա տվյալները հրապարակվում են օրական մեկ անգամ, սակայն տարբերվում են լրատվամիջոցների տվյալներից:
Ինստիտուտի ղեկավարությունը նախկինում հայտարարել էր, որ տեղյակ է տվյալների անհամապատասխանության մասին, և դա բացատրում էր «ուշացումով» և մարզային գերատեսչությունների պաշտոնական հաշվետվությունների համադրման անհրաժեշտությամբ:
Վարակման ամենամեծ դեպքերը գրանցվել են Բավարիայում (21 908), Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում (17 885), Բադեն-Վյուրթեմբերգում (17 014), Բեռլինում էլ 3471 դեպք է գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
- Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածները գերազանցում են 500-ը. Գազետա.ռու
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 157-ի. Առաջին ալիք
- Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 4,7 հազարը. ՏԱՍՍ
- Աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 58 հազարը. Ինտերֆաքս
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա