Մարտին փետրվարի համեմատ բենզինի գինը նվազել է 3.7%-ով
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Ըստ վիճակագրության՝ 2020թ. մարտին փետրվարի համեմատ մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 0.1%-ով, կահույքինը և կահավորանքինը, գորգերինը և հատակի ծածկերինը՝ 0.2%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0 5%-ով, հագուստինը՝ 1.2%-ով, ոսկերչական զարդերինը՝ 1.8%-ով։ Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է տարբեր տեսակի կոշկեղենի՝ 1.0%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.6%, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.5%, գրասենյակային պարագաների՝ 0.3%, կենցա-ղային և այգեգործական գործիքների 0.1% գնանկում, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, դեղագործական ապրանքների, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։
Վիճակագրության համաձայն, 2020թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.7% և 3.0% գնանկում: 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 4.6% և 6.9%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 4.5% և 4.4%-ով։