Ադրբեջանը ներում է շնորհում 65-ից ավելի տարիք ունեցող 100 բանտարկյալի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հրամայել է ներում շնորհել 65 տարեկանից բարձր 100 բանտարկյալի։ Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել են Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 641 դեպք, բուժվել է 44 մարդ, յոթը մահացել է, 590-ը շարունակում են բուժումը հատուկ հիվանդանոցներում:
100 ներում շնորհվածների մեջ է եղել նաև Ադրբեջանի ազգային անվտանգության դեպարտամենտի վարչության նախկին ղեկավար Ակիֆ Չովդարովը: