Էդուարդո Էռնեկյանը 250 000 դոլարի օգնություն կտրամադրի ՀՀ կառավարությանը
Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացմամբ, այս տարվա մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 03.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 864664835.7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3346: