Փաշինյան. Մահացել է 68 տարեկան քաղաքացի
«Երեկ տեղի է ունեցել կորոնավիրուսի թեստավորման 236 դեպք, դրական է եղել ընդամենը 11-ը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ մահացել է 68 տարեկան քաղաքացի, երկկողմանի պոլիսեգմենտար ձուլվող թոքաբորք ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետևանք է, ունեցել է մի շարք քրոնիկ հիվանդություններ։
Ն. Փաշինյանի խոսքով, վերջին շաբաթվա ընթացքում աննախադեպ դինամիկա է, տեմպի երեք անգամ նվազում ունենք։
«Եթե հաստատվի այս դրական դինամիկան, իհարկե, պետք է վերլուծել, վաղվա և մյուս օրվա տվյալներ, ապա կնշանակի, որ այս սահմանափակումները սկսել են դրական արդյունք տալ։ Եթե մեր հույսը արդարանա, հաստատվի, սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաթիվ անհարմարություններ են պատճառել, սկսել են դրական արդյունք տալ։ Եթե այդպես է, նշանակում է, որ մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն եթե ինքներս պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թալուցումը ու արդեն մտածենք բնականոն կյանքի վերադառնալու մասին։ Ինչ ասում եմ, հետը կա եթե, եթե, եթե, եթե»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 05.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 822 դեպք կա
- 04.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 770 դեպք կա
- 03.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 736 դեպք կա
- 02.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա
- 01.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 571 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին