Շուշան Դոյդոյան. ՏԱ օրենքի փոփոխությունը մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը (բաղկացած ընդամենը 2 պարբերությունից) մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Նման հայտարարություն է տարածել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
Նա մանրամասնել է.
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի շարք տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տրամադրել մանրամասներ այս դրամաշնորհի մասին։
ԻԱԿ-ին ի պատասխան՝ նախարարությունը որպես այս օրենսդրական փոփոխության հիմնավորում նշում է ծրագրի շրջանակում իրականացված փորձագիտական վելուծությունը, սակայն պատասխան գրություններից և ոչ մեկով այդպես էլ չի տրամադրել ո՛չ վերլուծությունը, ո՛չ դրա հրապարակման պաշտոնական հղումը, ոչ էլ, թե կոնկրետ ո՛ր փորձագետներն են մշակել օրենքի նախագիծը։
Նաեւ մեր այն պնդմանը, թե Շրջակա միջավայրի նախարարությունում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
օրենքի նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, ապա ինչու այդ մասին որեւէ տեղեկատվություն առկա չէ նախարարության կայքում, պաշտոնական գրությամբ պատասխանել են. «նախարարության պաշտոնական կայքում չի տեղադրվել տեխնիկական խնդիրների պատճառով»»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր
- «Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանի կառավարությունը խախտում է թափանցիկության սկզբունքը
- Շուշան Դոյդոյան. Կառավարությունն ընդունեց մի նախագիծ, որն արժանացել է քաղհասարակության խիստ քննադատությանը
- Աշոտ Մելիքյան. Պատշաճ վերահսկողություն չեն կարողանում իրականացնել, տեղեկատվության ազատությունն են սահմանափակում
- Շուշան Դոյդոյան. Պատեհապաշտական ու ավելորդ եմ համարում նախարարության օրենսդրական նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան