«Փաստինֆո».Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՔԿՀ֊ներից ազատ է արձակվել 58 կալանավոր
Երկրում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո առ այսօր ՔԿՀ-ներից ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 58 կալանավոր՝ վարույթն իրականացնող մարմինների կողմից նրանց խափանման միջոցները փոխելու արդյունքում: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նրա փոխանցմամբ՝ մարտի 16-ից մինչև մարտի 31-ն ազատ է արձակվել 40, իսկ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում 18 կալանավորված անձ: Վարույթն իրականացնող մարմինների կողմից խափանման միջոցները փոփոխվելու հիմքերը եղել են տարբեր։
ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականի համաձայն՝ պետք է վերանայվեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը:
Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ «Վարդաշեն» ՔԿՀ Պահպանության բաժնի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Որոշ դատավորներ, օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով, գրավը ճանաչում են թույլատրելի
- Դունյա Միյատովիչ․ Հրատապ քայլեր են անհրաժեշտ՝ համաճարակի ժամանակ Եվրոպայում բանտարկյալների իրավունքները պաշտպանելու համար
- Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
- ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Արման Թաթոյան. Պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները
- ԵԽԽՎ զեկուցողը Իսպանիային և Թուրքիային կոչ է անում քաղաքական գործիչներին ներառել կորոնավիրուսով պայմանավորված վաղաժամկետ ազատման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան