«Apple»-ը կստեղծի դեմքի պաշտպանիչ «վահաններ», որոնք կտրամադրի բժիշկներին
Ամերիկյան «Apple» կորպորացիան կստեղծի դեմքի պաշտպանիչ «վահաններ», որոնք կտրամադրի կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին բուժող բժիշկներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ընկերությունը նախատեսում է շաբաթական մեկ մլն պաշտպանիչ միջոց ստեղծել»,- իր «Թվիթերի» միկրոբլոգում գրել է կորպորացիայի գործադիր տնօրեն Թիմ Քուքը։
Նա նշել է, որ ընկերության ամբողջ կազմը՝ ծրագրավորողներ, ինժեներներ, փաթեթավորման և մատակարարման մասնագետներ, միացել է աշխատանքին, որպեսզի հնարավորինս արագ բուժաշխատողներին տրամադրվեն դեմքի պաշտպանիչ դիմակներ։
Քուքը նաև տեղեկացրել է՝ վերջին տվյալների համաձայն, իր մատակարարման գլոբալ ցանցի միջոցով «Apple»- ը ավելի քան 20 միլիոն բժշկական դիմակների մատակարարում է իրականացրել։
Հարակից հրապարակումներ`
- «Apple»- ը փակում է խանութներն ամբողջ աշխարհում
- Apple-ի աշխատակիցները կորոնավիրուսի պատճառով տանից կաշխատեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան