Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարք․ Business Insider
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը կիրակի օրը հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտանիշներով, միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Այս մասին գրում է Business Insider-ը։
Ջոնսոնի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր 10 օր առաջ, սակայն նրա մոտ շարունակվել է պահպանվել բարձր ջերմությունն ու հազը։
Կիրակի խոսնակը պնդել էր, որ Ջոնսոնի հիվանդանոց տեղափոխումն «արտակարգ իրավիճակ» չէ, այլ եղել է պարզապես նախազգուշական պատճառներով՝ թեստեր իրականացնելու համար:
Սակայն Times of London թերթը հայտնում է, որ վարչապետին ժամանելուն պես միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարք։
Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ օգնականների մոտ վերջին օրերին «աճում էր անհանգստությունը» վարչապետի առողջական վիճակի հետ կապված։
«Ջոնսոնն «ավելի ծանր հիվանդ էր», քան ինքը կամ նրա պաշտոնյաները պատրաստ էին ընդունել»,- ասել է Guardian-ի աղբյուրը։
«Sun» թերթը հաղորդել է, որ Դաունինգ Սթրիթի աղբյուրն ասել է, որ Ջոնսոնը կմնա հիվանդանոցում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:
Նշվում է, որ կորոնավիրուսի հաստատումից հետո Ջոնսոնը շարունակել է աշխատել ինքնամեկուսացման պայմաններում և ղեկավարել կառավարությունը տեսակոնֆերանսների օգնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան