
COVID-19. Նյու Յորքը տագնապի ազդանշան է տալիս
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ ներկայիս տեմպերով շարունակվելու դեպքում իր քաղաքի թոքերի արհեստական օդափոխության սարքերը կբավարարի միայն առաջիկա 72 ժամվա ընթացքում։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված է գրեթե 337 հազար մարդ, որից 70 հազարն ապրում է Նյու Յորքում կամ նրա շրջակայքում: Այս մասին գրում է Euronews-ը։
Բժիշկների պահուստում առկա է մոտ 150 օդափոխության սարք, մինչդեռ առնվազն 100 անգամ ավելին է պահանջվում:
Իլինոյս նահանգում ավելի քան 11,250 կորոնավիրուսային վարակի դեպք է գրանցվել և ավելի քան 270 մահվան դեպքեր։ Քաղաքների հիվանդանոցներն ու կլինիկաները, մասնավորապես, Չիկագոյում, չեն կարողանում հաղթահարել հիվանդների ներհոսքը, պետական իշխանությունները կազմակերպում են դաշտային հիվանդանոցներ: Ազգային գվարդիայի և բանակի ստորաբաժանումները օգնության են հասնում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին