«G20»-ի էներգետիկայի նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 10-ին
Նավթարդյունաբերության ոլորտի դիվանագետները նշում են, որ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը և նավթի այլ արտադրողներ պատրաստ են բանակցություններ վարել նավթի գների իջեցման վերաբերյալ գործարքի շուրջ՝ գնային ճգնաժամը դադարեցնելու համար, փոխանցվում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «Բլումբերգին»։
Նշվում է, որ լուրջ դժվարությունների պատճառով պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել:
Ըստ աղբյուրի, դիվանագետները ցանկանում են ապրիլի 10-ին գումարել «G20»- ի էներգետիկայի նախարարների հանդիպում, որպեսզի Միացյալ Նահանգները ևս ներգրավվի համաձայնագիրին: Նշվում է նաև, որ «ՕՊԵԿ+» հանդիպումը պետք է տեղի ունենա ապրիլի 9-ին:
Շուկայում նավթի գնի տատանումները սկսվել են մարտի 6-ին, երբ «ՕՊԵԿ+» ժողովի մասնակիցները չկարողացան գալ ընդհանուր որոշման: Ռուսաստանը չի աջակցել 2020-ի երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումը 1.5 միլիոն բ / վ-ի հետագա կրճատման առաջարկությանը: Գործարքի ձախողումից հետո նավթի գները նվազել են 30% -ով:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն կարող է նավթի ներմուծման համար բարձր տուրք սահմանել
- Ռուսաստանը կնվազեցնի նավթի արդյունահանումը 10%-ով, եթե ԱՄՆ-ն համաձայնի կրճատել արտադրությունը
- Բելառուսը պլանավորում է Ռուսաստանից գնել 2 միլիոն տոննա նավթ՝ մեկ բարելի դիմաց 4 դոլարով