
«Human Right Watch»-ը կոչ է անում ԱՄՆ-ին կորոնավիրուսի ֆոնին մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները
Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները պետք է թեթևացվեն ՝ հանրապետությում սանիտարահամաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Human Right Watch»-ը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Իրանցիների վիճակը բարդացնելը՝ նրանց զրկելով կենսական նշանակության բժշկական պարագաներից և սարքավորումներից, որոնք անհապաղ անհրաժեշտ են, սխալ և անմարդկային քայլ է Թրամփի վարչակազմի կողմից »,- ասված է կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի հայտարարության մեջ:
Ըստ նրա, ԱՄՆ կառավարությունը պետք է այնպես անի, որ Իրանի նկատմամբ կիրառված ֆինանսական պատժամիջոցները չխոչընդոտեն իրանական ժողովրդին՝ կորոնավիրուսից պաշտպանելու գործում։
Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին տեղեկացրեց երկրում վարակի առաջին դեպքի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը 58 226 է, գրանցվել է առնվազն 3 603 մահ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2715 նոր դեպք. Ria.ru
- Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին վարակվել է կորոնավիրուսով․ Irna
- Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը 3036 է. Gazeta.ru
- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44606-ի. ria.ru
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին