Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկատվությունը հրապարակված է Կրեմլի պաշտոնական էջում։ Հայկական կողմը դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։
Ըստ ռուսական կողմի տարածած տեղեկատվության, քննարկվել են կորոնավիորւսի տարածման դեմ իրականացվող միջացառումները։ Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում մեծ երախտագիտություն է հայտնել ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար։
Արծարծվել են նաև երկկողմ ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում համագործակցությանն առնչվող հարցեր։
Համաձայնեցվել է առաջիկա շփումների գրաֆիկը։
Ուշագրավ է, որ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա գազի գնի մասին։
Ավելի ուշ հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն տարածեց նաև հայկական կողմը, որտեղ մասնավորապես ասված է.
«Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնմել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնաձորի հետ արդյունավետ համագործակցության համար:
Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը»։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
- Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը