ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է աշխարհում ընտանեկան բռնության աճի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով հասարակությանը ուշադրության դարձնել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարանտինային միջոցառումների ընդունելուց հետո բազմաթիվ երկրներում ընտանեկան բռնության դեպքերի աճի փաստի վրա։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Նա հայտարարել է, որ տնային մեկուսացումը և կարանտինը հանգեցրել է ամբողջ աշխարհում կանանց նկատմամբ բռնության բռնկմանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տվյալներով, որոշ երկրներում կրկնակի ավելացել է կանանց թիվը, որոնք դիմում են աջակցության ծառայություններ զուգընկերոջ դաժան վերաբերմունքի պատճառով։ Նա կոչ է արել բոլոր կառավարություններին կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց ազգային ծրագրերում ներառել որպես կարևոր միջոցառում նաև կանանց նկատմամբ բռնության կանխարգելման վերաբերյալ դրույթ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կշարունակի աշխատել հեռակառա ապրիլ-մայիս ամիսներին
- Ֆրանցիսկոս պապը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին
- Իրանը մեկնաբանել է պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ՄԱԿ-ին ուղղված կոչը
- Ութ երկրներ ՄԱԿ-ին կոչ են արել վերացնել պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ պայքարին
- Մեզ պետք է «պատերազմական տնտեսություն»՝ կորոնավիրուսի ճգնաժամի լուծման համար․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
- Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին
- Լռեցնել զենքերը, դադարեցնել հրետանին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գլոբալ հրադադարի կոչ է անում
- Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքն է գրանցվել ՄԱԿ-ի կենտրոնակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան