ԱՄՆ-ը պատասխանում է դիմակների առգրավման մասին Գերմանիայի մեղադրանքներին. ՏԱՍՍ
ԱՄՆ-ը հերքում է այն մեղադրանքները, որ նրանք ընդհատել են Բանգկոկից Բեռլինի ոստիկանության համար նախատեսված 200,000 շնչառական դիմակների առաքումը։ Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչը:
«ԱՄՆ կառավարությունը որևէ գործողություն չի ձեռնարկել Գերմանիայի համար նախատեսված բեռնափոխադրումների ուղությունը փոխելու հարցում, և մենք չգիտեինք նման առաքումների մասին», - ասված է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
«Միացյալ նահանգները համագործակցում է գործընկերների և դաշնակիցների հետ՝ համերաշխության սկզբունքով կարիքավոր երկրներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար և ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով», - վստահեցրել են դեսպանատանը և մտահոգություն հայտնել «ապատեղեկատվության միջոցով համատեղ ջանքերը խաթարելու փորձերի առիթով:
Հիշեցնենք, ուրբաթ օրը Der Tagesspiegel- ը հաղորդել էր, որ Բեռլինի ոստիկանության համար դիմակներ են պատվիրվել ամերիկյան ձեռնարկությունից: Դրանք պատրաստվել են Չինաստանում: Բանգկոկում նրանք պետք է բեռնեին ինքնաթիռ և ուղարկվեին Գերմանիա, բայց վերջում դրանք ուղարկվել են Միացյալ Նահանգներ:
Բեռլինի Ներքին գործերի սենատոր Անդրեաս Գիզելը ամերիկյան կողմի գործողությունները անվանել էր «ժամանակակից ծովահենության ակտ»:
«Այն փաստը, որ մենք համապատասխան ապրանք ենք պատվիրել, վճարել ենք նաև առաքման համար: Անկախ նրանից, թե դրանք առգրավվել են, թե ինչ-որ մեկը եկել է փողի ճամպրուկով և կարողացել է դրանք ուղղել Միացյալ Նահանգներ՝ մեր պաշտպանիչ դիմակները հասցվել են Միացյալ Նահանգներ: Սա խառնաշփոթ է»,- ասել է քաղաքական գործիչը ZDF հեռուստաալիքի եթերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան