Հայկ Քոթանջյան. Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կլինի միջազգային հանրության մղումներին համահունչ հումանիտար քայլ
Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը դիմել է Հայաստանի վարչապետին ու նախագահին։
«Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ պարոն Արմեն Սարգսյան և Հայաստանի Հանրապետության Մեծարգո Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան:
Տարածաշրջանում ծառացած համաճարակի և տարածաշրջանային պատերազմի մարտահրավերների արտակարգ պայմաններում Հայաստանի, Արցախի և Համաշխարհային Հայության համախմբման շահերից ելնելով՝ պատիվ ունեմ դիմելու Ձեզ հետևյալ խնդրանքով:
Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հոլովույթում առաջատար պետությունների առաջնորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մարդասիրական մղումը` ողղված ռիսկային խմբերում գտնվող անձանց կալանավայրերից ազատմանը (60 տարեկանից բարձր), նպատակահարմար է, որ ՀՀ իշխանությունները նախաձեռնեն ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավայրից ազատ արձակումը՝ օրինաչափության հիման վրա (նա 65 տարեկան է և բժշկական հաստատության ախտորոշման համաձայն բուժման կարիք ունի):
Ռիսկային խմբում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կլինի միջազգային հանրության մղումներին համահունչ հումանիտար քայլ՝ ուղղված կորոնավիրուսային համաճարակի և անվտանգային մարտահրավերների պայմաններում հայ հանրության համախմբմանը:
Հ.Գ.
Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի հանրության համախմբմանը նպատակաուղղված իմ դիմումը ՀՀ Մեծարգո Նախագահ պարոն Ս. Սարգսյանին՝ 2008 թ. մարտի մեկի գործով կալանավորվածների՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի ներման խնդրանքով»,-ասված է դիմումում։
Հարակից հրապարակումներ`
- Դունյա Միյատովիչ․ Հրատապ քայլեր են անհրաժեշտ՝ համաճարակի ժամանակ Եվրոպայում բանտարկյալների իրավունքները պաշտպանելու համար
- Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
- ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Արման Թաթոյան. Պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները
- ԵԽԽՎ զեկուցողը Իսպանիային և Թուրքիային կոչ է անում քաղաքական գործիչներին ներառել կորոնավիրուսով պայմանավորված վաղաժամկետ ազատման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում