Ադրբեջանական կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- նշված է Արցախի ՊՆ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը
- Ադրբեջանական կրակոցից վիրավորած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
- Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա. ՊՆ
- Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից․ Զախարովան հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
- ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
- ՀՀ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ
- ՊՆ. Ադրբեջանը Տավուշի հատվածում կրկին դիմել է սադրիչ գործողությունների