«Բերված էր սպառողական վարքագծի իրավիճակային օրինակ». ոսպի փոխարինիչների շահարկվող հարցը
Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում լրագրողը հարց ուղղեց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին՝ հիշեցնելով նախարար Տիգրան Խաչատրյանի հյատարարությունն, ըստ որի, եթե ոսպը թանկացել է, ապա այն կարելի է փոխարինել ավելի էժան փոխարինիչներով. «Ինչպե՞ս բացատրել նրա նման հայտարարությունը, եթե Նիկոլ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ քննադատում էր այն ժամանկվա իշխանություններին նման հայտարարություններ անելու համար»:
Փոխնախարարի փոխարեն հարցին պատասխանեց ասուլիսը վարող էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը. «Համատեքստից դուս նման հայտարարությունները շահարկումների արդյունք է: Ցանկացած մեջբերում՝ համատեքստից դուրս օգտագործելով կարելի է բազմաթիվ այլ իմաստներ օգտագործել: Եթե լսեք միտքն ամբողջական, ապա պարզ է, որ բերված էր սպառողական վարքագծի իրավիճակային օրինակ, որը կարող է ազդել գների բարձրացման վրա՝ ի թիվս այլ գործոնների և այն բնավ չի բացառում կառավարության գործողությունները խնդրի զսպման ուղղությամբ: Այն քաղաքացիների հանդեպ վիրավորանքի որևէ տարր չի պարունակում, եթե միտքը չշահարկեն: Իսկ ինչ վերաբերում է «փոխարինիչ» բառին, ապա բառի վերաբերյալ մասնագիտական սահմանումը օրերս տվել է սննդի փորձագետ Դավիթ Պիպոյանը, կարող եք ծանոթանալ, թե ինչ կոնկրետ օրինակներ են բերվում նախարարի հիշատակած փոխարինիչի վերաբերյալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում