ԱՄՆ-ն կարող է նավթի ներմուծման համար բարձր տուրք սահմանել
Միացյալ Նահանգները պատրաստ է նավթի ներմուծման համար բարձր տուրքեր մտցնել, եթե էներգիայի համաշխարհային շուկայում իրավիճակը չկարգավորվի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը։
Թրամփը շեշտել է, որ եթե Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի քայլերը ՝ կապված նավթի արդյունահանման հետ, չհստակեցվեն, ապա ԱՄՆ-ն նավթի ներմուծման համար նոր կարգավորումներ կմտցնի։
«Անհրաժեշտության դեպքում ես կմտցնեմ հարկային նոր պարտավորություններ։ Բայց չեմ կարծում, որ ստիպված կլինեմ դա անել, քանի որ Ռուսաստանը ևս օգուտ չի քաղում այս իրավիճակից»,- ասել է Թրամփը։
Թրամփի խոսքով ՝ նավթի ներմուծման տուրքերի ներդրումը թույլ է տալիս ԱՄՆ-ին վերափոխվել և դռնալ սև ոսկու արտահանող:
Նա նաև նշելէ, որ մի կողմից գոհ է նավթի և վառելիքի ցածր գներից: Բայց, մյուս կողմից էլ, ստեղծված իրավիճակը ուժեղ հարված է հասցրել ԱՄՆ նավթարդյունաբերությանը: