Արամ Վարդևանյան. Որոշ դատավորներ, օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով, գրավը ճանաչում են թույլատրելի
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Հարգելի գործընկերներ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Մարգարյանի նախագահությամբ կայացված դատական ակտով, դատաքննության փուլում գտնվող քրեական գործով՝ իմ պաշտպանյալի նկատմամբ գրավը ճանաչվեց թույատրելի:
Դատարանը որոշման հիմնավորումներով վկայակոչել է Կորոնավիրուսային վարակի /COVID-19-ի/ հանգամանքը, այդ թվում «Վարդաշեն» ՔԿՀ-ում դեպքերի արձանագրումը, ԵԽ ԽԿԿ զեկույցը, ՍԴՈ-1480 որոշումը խոչընդոտելու ռիսկը զսպելու տեսանկյունից, ՀՀ-ում ստեղծված պայմաններում խոչընդոտելու ռիսկի առհասարակ նվազման փաստը, ինչպես նաև ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ հանգամանքը /համանման մեղադրանքի պայմաններում, մյուսների ազատության մեջ լինելը/:
Այս դատական ակտը հերթականն էր, երբ այս ծանր ժամանակահատավածում որոշ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով, ղեկավարվելով իրավունքի գերակայության սկզբունքով՝ գրավը ճանաչում են թույլատրելի...»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Քոթանջյան. Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կլինի միջազգային հանրության մղումներին համահունչ հումանիտար քայլ
- Դունյա Միյատովիչ․ Հրատապ քայլեր են անհրաժեշտ՝ համաճարակի ժամանակ Եվրոպայում բանտարկյալների իրավունքները պաշտպանելու համար
- Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
- ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի խնդրով գրություն է հասցեագրել ՔԿՀ ղեկավարին
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Արման Թաթոյան. Պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները
- Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան