Արցախ. Ընտրախախտումների վերաբերյալ 14 հաղորդումների հիման վրա որոշում է կայացվել քրգործ հարուցել
Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 62 հաղորդում։
Արցախի գլխավոր դատախազությունից հայտնում են, դրանցից 14-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 5-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 4-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 7-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված՝ նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ 29-ը գտնվում է քննարկման փուլում:
«Հերթական հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշում են դատախազությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան