Գարիկ Սարգսյան. Արարատում երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել
Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր։ Նման տվյալներ է հրապարակել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Սակայն, ի ուրախություն բոլորիս՝ նշեմ, որ դեպքերի նվազման տենդենց կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։
.Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։
Բայց սա, բնավ, չի նշանակում, որ կարող ենք արդեն լիովին հանգիստ լինել, տեղաշարժման սահմանափակումները շարունակվելու են խիստ ռեժիմով և, եթե մեզանից յուրաքանչյուրն իր քայլերում պատասխանատու լինի, ապա շատ արագ կհաղթահարենք վիրուսն ու քիչ-քիչ կանցնենք մեր բնականոն կյանքին։
Առողջ եղեք»,- նշել է մարզպետը։
Հարակից հրապարակումներ`
- Մարզպետ. Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք
- Մարզպետ. Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք
- Արարատի մարզպետ. Գույքագրել ենք մեր քաղաքացիներին
- Կորոնավիրուսի հաստատված դեպքերը` ըստ մարզերի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին