Իտալիայում մարտի 19-ից ի վեր գրանցվել է կորոնավիրուսից նվազագույն թվով մահ՝ 525
Իտալիան զգուշավորությամբ է խոսում կորոնավիրուս համաճարակի տեմպի դանդաղեցման մասին։ Մեկ օրում 525 մարդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից, ինչը մարտի 19-ից ի վեր նվազագույն թիվ է: Այս մասին գրում է Euronews-ը։
Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկումից ի վեր Իտալիայում մահացել է 15887 մարդ: Համաճարակի ընթացքում հայտնաբերված վարակների ընդհանուր թիվը կազմել է 128 948: Անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է 4316 նոր դեպք, ինչը ևս պակաս է շաբաթ օրվա ցուցանիշից (4805): Վերականգնվել է 21 815 հիվանդ: 3977 մարդ ներկայումս գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։
Իսպանիայի իշխանությունները ևս հայտարարում են համաճարակի դանդաղեցման մասին․ կրճատվում է օրական հայտնաբերված հիվանդների և մահացածների թիվը: Անցած 24 ժամվա ընթացքում 6023 մարդ վարակվել է երկրում նոր տեսակի կորոնավիրուսով, ընդհանուր թիվը 130759 է, մահացել է 674 հիվանդ:
Նշվում է, որ մեկ օր առաջ կառավարությունը որոշեց երկարաձգել բարձր պատրաստվածության ռեժիմը մինչև ապրիլի 25-ը:
Իսպանական առողջության նախարար Սալվադոր Իլլան հայտնել է, որ թվերը հաստատում են համաճարակի տեմպի դանդաղեցման մասին։
Իսպանիան աշխարհում երկրորդ տեղում է Իտալիայից հետո զոհերի թվով, իսկ ԱՄՆ-ից հետո՝ վարակվածների թվով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան