Նախատեսում են հինգ տարում վերականգնել Հալեպի պատմական կենտրոնը
Ռեստավրատորները նախատեսում են հինգ տարվա ընթացքում վերականգնել ահաբեկիչների կողմից ավերված սիրիական Հալեպ քաղաքի պատմական մասը՝ Հին քաղաքը, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս տարվա օգոստոսին մասնագետները նախատեսում են վերականգնել միջնադարյան Ումայադ մզկիթը, որտեղ, ենթադրվում է, Հովհաննես Մկրտչի հոր՝ Սուրբ Զաքարիայի գերեզմանն է։
Հին քաղաքի օբյեկտների մեծ մասը 1986-ին ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Գրոհայինները թալանել են օբյեկտները, իսկ Հալեպը ազատագրելու գործողության ընթացքում նրանք փորձել են պայթեցնելով ոչնչացնել Հին քաղաքը։ Քաղաքը ոչնչացվել է մոտ 70 տոկոսով։
Ումայադ մզկիթը կառուցվել է 715 թվականին, համարվում է քաղաքում ամենահինն ու ամենամեծը։ Հեռանալուց ահաբեկիչները ոչ միայն պայթեցրել են միակ՝ 75-մետրանոց մինարեթը, դրա տակ գտնվող թունելում պայթուցիկ են դրել և հրդեհել, նաև թալանել են հնագույն գրադարանը։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում վերականգնել են քաղաքային հիվանդանոցը
- Հալեպի մերձակայքում հայտնաբերվել է ստորգետնյա լաբիրինթ՝ զինյալների շտաբի հետ միասին
- Հալեպի հնագույն թաղամասերն աշխուժանում են
- Սիրիայի զինված ուժերն Իդլիբում և Հալեպում հարվածել են ահաբեկչական դիրքերին
- Հալեպում օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են