Հունաստանում տուգանվել է ավելի քան 21 հազար կարանտինը խախտած քաղաքացի. Ria.ru
Հունաստանի ոստիկանությունը տուգանել է ճանապարհորդական սահմանափակումները խախտած 21308 քաղաքացու, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Առանց կոնկրետ նպատակի տեղաշարժի արգելքը պետք է ավարտվեր ապրիլի 6-ին, բայց երկարաձգվել է երեք շաբաթով՝ մինչև ապրիլի 27-ը: Կարանտինի ռեժիմը խախտելու համար տուգանքը կազմում է 150 եվրո:
Շաբաթ օրը՝ ապրիլի 4-ին, տուգանվել է 974 իրավախախտ, կիրակի `1224, հայտնում է Հունաստանի ոստիկանությունը:
Նշվում է, որ մարտի 23-ից Հունաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, արգելք է կիրառվել քաղաքացիների բոլոր տեղաշարժերի համար՝ բացառությամբ արտակարգ դեպքերի:
Քաղաքացիներին թույլատրվում է միայն գնալ աշխատանքի, պարենային ապրանքների խանութներ, դեղատուն և բժշկի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան