Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 100 բուժաշխատող. Լենտա.ռու
Կորոնավիրուսային վարակը Ղազախստանում գրանցվել է ավելի քան 100 բուժաշխատողների շրջանում, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին, ինչպես գրում է Lenta-ն, հայտնել է երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Աիժան Էսմագամբետովը։
«Այսօրվա դրությամբ գրանցվել է 120 դեպք բուժաշխատողների շրջանում, որից 67 դեպք այն բուժաշխատողների շրջանում, ովքեր ուղղակիորեն բժշկական օգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով կասկածվողների կամ արդեն հիվանդացած անձանց»,- ասել է Էսմագամբետովը:
Նշվում է, որ բժիշկներից մեկը ծանր վիճակում է, ինը բժիշկ գտնվում է միջին ծանրության վիճակում, 57-ի մոտ առկա է կորոնավիրուսի մեղմ կամ ասիմպտոմատիկ վիճակ:
Ղազախստանում գործում է արտակարգ դրություն: Վերջին տվյալների համաձայն, Ղազախստանում կորոնավիրուսով վարակված է 604 մարդ, որոնցից 16-ի վիճակը գնահատվում է որպես լուրջ: Գրանցվել է 6 մահ:
Աշխարհում SARS-CoV-2-ով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1,2 միլիոնը, 70 հազար մարդ մահացել է, 265 հազարն էլ բուժվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան