Ճապոնիայում արտակարգ դրության ռեժիմը կարող է տևել կես տարի. Ria.ru
Ճապոնիայում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը կարող է տևել վեց ամիս, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ըստ աղբյուրի, սպասվում է, որ երկրի վարչապետ Սինցո Աբեն ապրիլի 8-ից երկրում արտակարգ դրություն կհայտարարի։ Նշվում է, որ հայտարարված արտակարգ դրությունը կարող է տևել վեց ամիս։
Այս միջոցը տեղական իշխանություններին հնարավորություն կտա երկրի քաղաքացիներից պահանջել դուրս չգալ, հրաժարվել հանրային միջոցառումներից և պահպանել հիգիենայի պահանջները: Այնուամենայնիվ, Ճապոնիայում նման պահանջների չկատարման համար սահմանված տուգանքներ չկան:
Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմն առաջին հերթին կազդի խոշոր քաղաքների վրա։
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4,5 հազարը, այդ թվում՝ «Diamond Princess» կարանտինային նավի ուղևորներն ու անձնակազմի անդամները, մահացել է 105 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
- Ճապոնիայում Հոկայդոյի բարը դարձել է նոր կորոնավիրուսային վարակի աղբյուր