Ուկրաինայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով համաներում կառաջարկեն. strana.ua
Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սմիրնովն առաջարկել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով համաներում կիրառել այն բանտարկյալների համար, ովքեր պատիժը կրում են թեթև հանցագործությունների համար։ Այս մասին գրել է strana.ua-ն:
Ըստ Սմիրնովի, աշխարհում արձանագրված վերջին մի քանի շաբաթների փորձը ցույց է տվել, որ մի շարք երկրների իշխանությունները պատրաստ են անհապաղ համաներում հայտարարել թեթև հանցագործությունների համար բանտարկված անձանց համար, ինչպես նաև նրանց, ում ժամկետը մոտենում է ավարտին:
«Եթե մենք չտեսնենք արդարադատության նախարարության նախաձեռնությունը, մենք կսկսենք հուշել նրան», - ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Նա նաև նշել է. որ քրեական գործերով ամբաստանյալները չպետք է կալանավորվեն, այլ հարկադիր կարանտինի տակ պետք է պահվեն: Միայն հանցագործությունների մեջ կասկածվող սոցիալապես վտանգավոր, պետության տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ոտնձգություններ կատարածները պետք է պահվեն անազատության մեջ:
Վերջին տվյալներով՝ Ուկրաինայում կորոնավիրուս է հայտնաբերվել 1319 մարդու մոտ, մահացել է 38 հիվանդ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան