104 հազար դոլարով վաճառվել է Ջեքսոնի ձեռնոցը
Տեխասում աճուրդի ժամանակ վաճառվել է հայտնի երգիչ Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցը Swarovski քարերով։ Այդ ձեռնոցը նա կրել է իր համերգների ժամանակ։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նրան հարցրել են, թե ինչո՞ւ է նա միայն մեկ ձեռնոց կրում։ Ջեքսոնը պատասխանել է. «Դա թույն է»։ Նրա կարծիքով, երկու ձեռնոց կրելը կլիներ սովորական։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, այն վաճառվել է 104 հազար դոլարից մի քիչ ավելի։ Ձեռնոցի գնորդի անունը չի հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում