Ռուսաստանը կնվազեցնի նավթի արդյունահանումը 10%-ով, եթե ԱՄՆ-ն համաձայնի կրճատել արտադրությունը
Ռուսաստանը կարող է 10%-ով կրճատել նավթի արդյունահանումը, պայմանով, որ Միացյալ Նահանգները նույնպես միանան արտադրության կրճատմանը: Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
Նշվում է, Մոսկվան պատրաստ է արտադրության ընդհանուր կրճատումների տասներորդ մասը վերցնել։ Այսպիսով, խոսքը գնում է օրական 1 միլիոն բարելով արտադրությունը կրճատելու մասին:
Ապրիլի 3-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում, որ նավթ արտադրող երկրները համատեղ արտադրությունը կրճատեն օրական 10 միլիոն բարելով:
Ապրիլի 4-ին Ադրբեջանի էներգետիկայի նախարարության խոսնակ Զամինա Ալիևան հայտնել է, որ նավթային շուկան կայունացնելու համար ՕՊԵԿ + նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ տեսախցիկների ձևաչափով:
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ + գործարքը պահպանվեց 3 տարի Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համաձայնությամբ և թույլ տվեց կայունացնել նավթի գները մեկ բարելի դիմաց 60 դոլարով՝ սահմանափակելով արտադրությունը։ Այն ավարտվեց 2020 թվականի մարտի 31-ին, որը հնարավոր չեղավ երկարաձգել երկու խոշորագույն մասնակիցների հակասող դիրքորոշումների պատճառով։ Մոսկվան առաջարկում էր երկարաձգել համաձայնագիրը նույն պայմաններով, իսկ Ռիյադը` մինչև տարեվերջ կրճատել արտադրությունը մեկ այլ 1.5 միլիոն բարելով մեկ օրում: Համաձայնագրի դադարեցումը հանգեցրեց նավթի գների կտրուկ անկման, ինչը սրվեց համաշխարհային պահանջարկի իջեցմամբ`նոր կորոնավիրուսով առաջացած հիվանդության համաճարակի պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան