Ի՞նչն է խոչընդոտել Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև գործարքին
Մոսկվան և Ալ Ռիադը տարաձայնություններ ունեն՝ նավթի արդյունահանումը կրճատելու հնարավոր պայմանագրի պարամետրերի շուրջ, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ըստ աղբյուրի, կողմերը չեն կարող համաձայնեցնել արտադրության կրճատման պարամետրերը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ցանկանում են, որ Միացյալ Նահանգները միանա գործարքին, բայց Վաշինգտոնը, որը դարձել է նավթի խոշորագույն արտադրողը աշխարհում, հավանաբար չի ցանկանա նվազեցնել արտադրության ծավալները, գրում է թերթը:
Բացի այդ, ապրիլի 4-ին կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ներմուծման մաքսատուրքերի ներդրման հնարավորությունը:
«ՕՊԵԿ+»-ի շրջանակում մարտի 6-ին երկրները չկարողացան համաձայնեցնել կամ փոխել գործարքի պարամետրերը՝ նավթի արդյունահանումը կրճատելու համար, կամ էլ երկարաձգեն համաձայնագիրը: Արդյունքում, ապրիլի 1-ից վերացվեցին նախկին դաշինքի անդամ երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները: Սա հանգեցրել է նավթի շուկայում փլուզման:
Ապրիլի 6-ին նախատեսված էր նոր հանդիպում «ՕՊԵԿ+»-ի շրջանակում, բայց այն հետաձգվեց։
Հարակից հրապարակումներ`
- «ՕՊԵԿ+» հանդիպումը կարող է հաջորդ շաբաթ անցկացվել
- Հայտնի են «ՕՊԵԿ+»-ի պայմանագրի չեղարկման պատճառները