Նախարար. Թարմացնում ենք մեր խորհուրդները
«Հիվանդության մասին շատ տեղեկատվության հասանելիության հետ մեկտեղ նաև ի հայտ են գալիս նոր խորհուրդներ երկրագնդի բոլոր քաղաքացիներին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ հաճախ են հարցրել, թե ինչու չեն պարտադրում կամ խրախուսում դիմակների օգտագործումը, իսկ ինքը հաճախ պատասխանել է, որ հիմնականում ցուցված են բուժաշխատողներին, կամ վարկակիրներին, կամ հիվանդ են սուր շնչառական վարակներով։
«Հիմա խորհուրդ է տրվում կրել դիմակ այլ նկատառումներով։ Այս հիվանդությունը հիմնականում փոխանցվում է տարբեր մակերեսներից ձեռքով վերցնելու և ձեռքը քթին, բերանին կամ աչքերին հպելու պատճառով։ Դիմակներն այստեղ ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու դեր, այլ հիմնականում օգնում են, որպեսզի մենք մեր ձեռքը պատահաբար, անգիտակցորեն չմոտեցնենք մեր քթին, բերանին, պարբերաբար լվանանք մեր ձեռքերը ճիշտ եղանակով՝ կանխարգելելու վարակի հնարավոր ներթափանցումը մեր շնչառական ուղիներ»,- ասաց Ա.Թորոսյանը։
Նրա խոսքով, քանի որ հիմա ամբողջ աշխարհում դիտվում է դիմակների դեֆիցիտ, չնայած Հայաստանում արդեն մի քանի արտադրամասում սկսվել է դիմակներ կարվել, ինչպես նաև գինը շարունակում է մնալ հարաբերականորեն բարձր, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ամերիկյան հիվանդությունների կանխարգելման կենտրոններն որոշել են խորհուրդ տալ կրել նաև տնային պայմաններում կարած, պատրաստված դիմակներ, նաև կտորե դիմակներ՝ մեկ պայմանով, որ դրանք պարբերաբար կթարմացվեն կամ կլվացվեն շատ բարձր ջերմությամբ լվացքի հատուկ նյութերով, որոնք կօգնեն մարդկանց, որպեսզի առօրեայում շփվելով՝ նրանց ձեռքերը պարզպես չդիպչեն բերանին, քթին։
«Հետևաբար մենք հիմնվելով միջազգային փորձի վրա՝ թարմացնում ենք մեր խորհուրդները»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը պատասխանում է դիմակների առգրավման մասին Գերմանիայի մեղադրանքներին. ՏԱՍՍ
- Թորոսյան. 8 քաղաքացի ծայրահեղ ծանր են
- Կորոնավիրուսն օգտագործված շղարշային դիմակների վրա կարող է մնալ մինչև մեկ շաբաթ. Ինտերֆաքս
- Թրամփը կարծում է՝ շարֆերն ավելի արդյունավետ են, քան բժշկական դիմակները
- Վրացական արտադրության բժշկական դիմակները վաճառքի կհանվեն հաջորդ շաբաթ
- ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում
- Նախարարության ուշացած կոչը՝ ձեռնոցներն ու դիմակները մի նետեք չնախատեսված վայրերում
- Դիմակները, ձեռնոցները պետք է նետել փակ աղբամանի մեջ
- Կորոնավիրուսի տևողությունն արտաքին մակերեսների վրա
- Վիլնյուսում հուշարձանները՝ բժշկական դիմակներով
- Ախալքալաքը կստանա 5000 բժշկական դիմակ, ձեռնոց և խալաթ
- Գ.Գևորգյան. Բժշկական դիմակների համաշխարհային գները կտրուկ բարձրացել են
- Ինչպես աղբը նետել օգտագործված դիմակները
- Ներկայումս քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ
- Աղբի նոր տեսակ փողոցներում՝ օգտագործած դիմակ ու ձեռնոց
- «Ֆեյսբուքը» բժիշկներին նվիրել է 720 հազար դիմակ
- Չինաստանից 25,5 միլիոն պաշտպանիչ դիմակներ են առաքվել Ռուսաստան
- Վրաստանում բժշկական դիմակներ կբաժանեն 70 տարեկանից բարձր թոշակառուներին
- Ցանկալի է, որ բոլորը կրեն դիմակ, որպեսզի իրենցից պաշտպանեն դիմացինին. Մարության
- Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան